Ուկրաինան հայտնել է «Եվրատեսիլ 2017»-ի խորագիրը
Ուկրաինան անվանել է երաժշտական «Եվրատեսիլ 2017» մրցույթի խորագիրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով UA հեռուստալիքին:
«Եվրատեսիլ 2017»-ը կրում է «Celebrate Diversity» (թարգմ.՝ «Հարգել բազմազանությունը» կամ «Տոնել բազմազանությունը») խորագիրը:
Ինչպես հաղորդվում՝ խորագիրը լավ է լրացնում ներկայիս մրցույթի ստեղծագործական դիզայնը, որի հիմքում է ուկրաինական ավանդական զարդն է, որը բաղկացած է մեծ քանակությամբ բազմապիսի ուլունքներից: «Եվրատեսիլի» պաշտոնական տարբերանշանները գոյություն ունեն 2014 թ.-ից: