ԱՄՆ մուտք չեն գործի նաև 7 երկրներում երկակի քաղաքացիությամբ գերմանացիները
ԱՄՆ մուտք գործելու արգելքը, համաձայն Թրամփի արձակած հրամանի, վերաբերում է նաև ԳԴՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի երկակի քաղաքացիություն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ԳԴՀ ԱԳ նախարարությանը:
«Նախագահական հրամանով՝ 2017 թ.-ի հունվարի 27-ին ուժի մեջ է մտել նոր կանոնակարգ, համաձայն որի՝ Իրաքի, Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սուդանի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելվել է: Նրանք, ովքեր ունեն այս երկրների քաղաքացիություն, պետք է տեղյակ լինեն, որ ԱՄՆ սահմանին արգելք կստանան կամ Միացյալ Նահանգներ թռիչքից առաջ կիջեցվեն ինքնաթիռներից, նույնիսկ եթե իրենք ունեն այլ, արգելքի տակ չլինող երկրի քաղաքացիություն կամ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու թույլտվություն կամ վիզա»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ այդ կանոնակարգը վերաբերում է նաև Գերմանիայի այն քաղաքացիներին, ովքեր ունեն 7 երկրներից որևէ մեկի երկակի քաղաքացիություն: