ԱՄՆ-ում հաքերները կոտրել են «CNN»-ի ֆեյսբուքյան էջերը
Հաքերային «OurMine» խումբը կոտրել է «CNN» հեռուստաընկերությանը պատկանող ֆեյսբուքյան մի քանի էջեր: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Mashable պորտալին:
Հաղորդվում է, որ կիբերհարձակման են ենթարկվել հեռուստաընկերության հիմնական էջը, ինչպես նաև «CNN International» և «CNN Politics» հեռուստաալիքների էջերը: Բոլոր 3 դեպքերում հաքերները հեռուստաընկերության հիմանական խորհրդանիշի փոխարեն տեղադրել են իրենց տարբերանշանն ու հաղորդագրություն հրապարակել:
«Բարև, սա «Ourmine»-ն է, մենք ընդամենը փորձարկում ենք ձեր անվտանգությունը: Նմանատիպ տեղեկատվության համար կապվեք մեզ հետ»,- նշված է եղել հաղորդագրությունում, որում նաև տեղադրված է եղել հաքերների կայքի և էլեկտրոնային փոստերի հասցեները:
Նշվում է, որ այլ սոցցանցերում, ինչպիսիք են «Instagram»-ը և «Twitter»-ը, ընկերության էջերը հարձակման չեն ենթարկվել: «CNN»-ը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը: