Ավստրալիայի ԱԳ նախարարը աջակցում է Թրամփի միգրացիոն քաղաքականությանը
Ավստրալիան աջակցում է ԱՄՆ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպի հայտարարությունը, որով վերջինս մեկնաբանում էր առավելապես մահմեդական բնակչությամբ 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելքի շուրջ ԱՄՆ նախագահի ընդունած որոշումը:
Բիշոպը, ով գործնական այցով այս պահին Լոս Անջելեսում է՝ իրեն ուղեկցող թղթակիցներին հաղորդել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների մասին:
«Ես վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունները կշարունակեն միմյանց աջակցություն ցուցաբերել միգրացիոն կոշտ քաղաքականության և սահմանների պաշտպանության իրականացման համար»,- նշել է Ավստրալիայի ԱԳ նախարարը: