Հերթական ինքնասպանության դեպքը՝ Ադրբեջանի ԶՈւ-ում
Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցվել է ինքնասպանության հերթական դեպքը: Այս մասին հյատնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ զինծառայող Խանալի Ֆաթուլաևը մահացել է ոչ մարտական իրավիճակում՝ ինքնասպանություն կատարելով:
Նշվում է, որ ավելի վաղ լրատվամիջոցները զինծառայողի մահը վերագրել էին հայկական կողմից կրակոցին: