Անտոնիո Բանդերասը հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայում հոսպիտալացվել է դերասան Անտոնիո Բանդերասը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Sun թերթին:
Նշվում է, որ դերասանը տեղափոխվել է իր տան մոտ գտնվող հիվանդանոց: Նա կրծքավանդակի հատվածում սուր ցավեր է ունեցել, ինչից հետո շատպօգնություն են կանչել ու նրան տեղափոխել հիվանդանոց:
Բարեբախտաբար, դերասանի մոտ լուրջ բան չի եղել: Համապատասխան ստուգումներ անցնելուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից: Դերասանի խոսքով՝ շնորհիվ բժիշկների հա իրեն հիմա լավ է զգում:
Հիշեցնենք, որ դերասանը Բրիտանիայում է ապրում 2015 թվականից: