Իրաքցի պատգամավորները կոչ են անում արգելել ամերիկացիներին Իրաք այցելել
Իրաքի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը կոչ է արել արգելել ԱՄՆ քաղաքացիներին մտնել երկիր: Իրաքցի օրենսդիրներն այս քայլը մտադիր են իրականացնել որպես պատասխան միջոց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որով վերջինս արգելել է Իրաքի և ևս 6 երկրի քաղաքացիներին մուտք գործել ԱՄՆ: Այս մասին գրում է Korespondent.net-ը:
Նշվում է, որ Վաշինգտոնը հանդիսանում է Բաղդադի գլխավոր գործընկերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, սակայն Իրաքի կառավարության կողմից դեռևս պաշտանական արձագանք չի եղել կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դոնալդ Թրամփի՝ փախստականների հետ կապված այդ որոշումը սխալ է համարել: