Նախազգուշացում՝ ԱՄՆ Զինված ուժերին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Վաշինգտոնին մեղադրել է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու ռիսկի մեջ իր երկրում ռազմական օբյեկտների կառուցման պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես նախազգուշացում եմ տալիս Միացյալ Նահանգների զինված ուժերին: Դա մի արեք, ես դա թույլ չեմ տա»,- հայտնել է նա:
Դուտերտեի խոսքով՝ ըստ համաձայնագրի՝ Ֆիլիպինների տարածքում մշտական ռազմական օբյեկտներ և զենքեր չպետք է լինեն:
Դուտերտեն ընդգծել է, որ «նույնիսկ չգիտի՝ արդյո՞ք միջուկային զենք կա այդ թվում»: