Ամերիկացիներին սպանում են ամերիկացիները. Քիմ Քարդաշյանը միացել է Թրամփի հրամանը քննադատողներին
Ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը միացել է այն մարդկանց, ովքեր դժգոհ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգից, որով կոշտացվել է միգրացիոն օրենսդրությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երկրի նախագահին հասցեին այսօր բազմաթիվ քննադատություններ են տեղացել ԱՄՆ մուտք գործելը մուսուլման գաղթականներին արգելելու պատճառով:
Քիմը թվիթթերյան իր էջում հրապարակել է ամերիկացիների սպանությունների վիճակագրության լուսանկարը: Այդ տվյալների համաձայն՝ իլսամիստ գաղթականները 10 տարվա ընթացքում երկու մարդու են սպանել այն ժամանակ, երբ ԱՄՆ քաղաքացիներն իրենց հայրենակիցներին սպանել են 12 000 անգամ:
Քիմի գրառումը կիսել է 60 000 օգտատեր: