Լեռա Կուդրյավցևան մեկ լուսանկարով վերջ է դրել բամբասանքներին
Վերջերս համացանցում տարածված մի շարք լուրերի արդյունքում կարելի էր եզրակացնել, որ հաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան բաժանման եզրին է իր ամուսնու՝ Իգոր Մակարովի հետ, իսկ բաժանման մասին մտածելու առիթը տվել է հենց Լեռան: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հաղորդավարուհին երկար ժամանակ ուշադրություն չէր դարձրել զանազան լուրերին ու հնչող մեկնաբանություններին, քանի որ նա չի սիրում քննարկել և ի ցույց դնել անձնական կյանքը: Ինչպես նաև հաղորդավարուհին բազմիցս ասել է, որ չի պատասխանում այն մեկնաբանություններին ու բամբասանքներին, որոնք անհիմն է համարում, և որոնք միայն չարախոսությունով են լցված: Նա ընտրել է առավել քաղաքակիրթ տարբերակ. այն է՝ իր միկրոբլոգում ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել և այդպիսով վերջ դրել բոլոր բամբասանքներին, որոնք պտտվում են իրենց շուրջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին նրա ամուսինը ծանր վիրահատության է ենթարկվել և հիմա վերականգնողական փուլում է դեռ գտնվում: Վիրահատությունն իրականացվել էր Գերմանիայում, իսկ Լեռան նրա հետ է եղել: