Ես այստեղ եմ, որովհետև ես փախստական եմ. «Google»-ի համահիմնադիրն ընդդեմ Թրամփի
«Google»-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացվող ակցիաներին: Ակցիայի մասնակիցները դեմ են Թրամփի՝ փախստականների մասին արված հայտարարություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Forbes-ին:
«Ես այստեղ եմ, որովհետև ես փախստական եմ»,-ասել է նա:
Բրինը նաև մի շարք լուսանկարներ է արել ակցիայի ժամանակ և հրապարակել դրանք: CNN-ի լրագրողի խոսքով՝ ակցիային Բրինը մասնակցում է որպես անհատ:
Նշվում է նաև, որ Թրամփի հայտարարություններից ու որոշումից հետ «Google» ընկերությունն իր աշխատակիցներին հետ է կանչել գործուղումների: Թրամփի այդ որոշման հետ կապված իր դժգոհությունն էր հայտնել նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: