ֆոտոշոպը մարդու բնական գեղեցկությունը ոչնչացնում է. Victoria's Secret-ի ֆոտոմոդել
Victoria's Secret-ի ֆոտոմոդել Լիլի Օլդրիջը գտնում է, որ լուսանկարիչները հիմա խելագարվել են և չափազանց շատ են ֆոտոշոպ օգտագործում:
-Անկեղծ ասած ես չեմ սիրում ֆոտոշոպ,- խոստավանել է մոդելը,- նկարների մշակումից հետո ինձնից շատ քիչ բան է մնում, ֆոտոշոպը մարդու բնական գեղեցկությունը ոչնչացնում է:
Լիլի Օլդրիջը որոշել է արտահայտել իր կարծիքը Ժիզել Բունդխենի ֆոտոսեսիայից հետո, որի ժամանակ նա խորհուրդ է բոլոր լուսանկարիչներին վերադառնալ դեպի բնական լուսանկարներին:
-Ժիզելն ապացուցեց, որ չկա ավելի գրավիչ բան, քան փոքրիկ թերությունները,- բացատրել է Լիլի Օլդրիջը,- իմ ատամների միջև հեռավորություն կա, բայց ես սիրում եմ իմ ատամները: