Թրամփը հանձնարարել է 30 օրվա ընթացքում նախապատրաստել «ԻՊ»-ի ոչնչացման նախնական ծրագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսին հանձնարարել է նոր գործընկերներ գտնել ՄԻսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին գրում է Rbc.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան պաշտոնական կայքում զետեղված հայտարարությանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Պենտագոնի ղեկավարին հանձնարարություն է տրված՝ 30 օրվա ընթացքում նախապատրաստել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման ծրագիրը, որը պետք է ներառի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար նոր գործընկերների որոնում ու այդ գործընկերներին աջակցելու քաղաքականություն։
Ավելի վաղ, Սպիտակ տունը հայտարարությամբ էր հանդես եկել, առ այն, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է աշխատել ցանկացած երկրի հետ, որը շահագրգռված է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին։