Իրանի ԱԳ նախարարը մահմեդականների մասին Թրամփի հրամանը «էքստրեմիստներին նվեր» է անվանել
Իրանի արտգործ նախարար Մոհամմադ ջավադ Զարիֆը մահմեդական 7 երկրների քաղաքացիներին ԱՄՆ մուտք գործելու արգելքի մասին Դոնալդ Թրամփի որոշումը «էքստրեմիստներին մեծ նվեր» է անվանել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Թրամփի հրամանը պատմության մեջ կմնա որպես մեծ նվեր էքստրեմիստներին»,- թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտգործ նախարարությունը հայտարարություն էր տարածել Թրամփ՝ իրանցի քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակող որոշմանը հայելային միջոցառումներով պատասխանելու վերաբերյալ: