ԱՄՆ վիզաներով ժամանած մահմեդականներին կթույլատրեն մնալ երկրի տարածքում
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավարությունը հաղորդել է, որ կենթարկվի դատարանի որոշմանը, համաձայն որի հետ չեն ուղարկվի այն մահմեդականները, ովքեր ԱՄՆ-ում են գտնվում գործող վիզաների շրջանակներում, սակայն կանգնած են արտաքսման վտանգի առաջ՝ կապված երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն քաղաքականության խստացման մասին նոր հրամանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Այդ մարդիկ անցել են ստուգումների խստացված ընթացք են անցել և ԱՄՆ-ում հետևում են մեր միգրացիոն օրենքներին և դատական որոշումներին»,- նշվում է հաղորդագրությունում:
Նման որոշում է ընդունվել արտաքսման մասին Թրամփի հրամանը ԱՄՆ դաշնային դատարանի կողմից արգելող որոշման հաստատումից ժամեր անց: