«Նոր հայերի» Տաշ Սարկիսյանը ցույց է տվել Արարատն և Օպերայի շենքը պատկերող նոր դաջվածքը (լուսանկար)
Ռուսաստանաբնակ հայ հեռուստապրոդյուսեր, «Comedy club»-ի համահիմնադիր, ««Նոր հայեր» թիմի անդամ, «Total Football» ամսագրի և «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տաշ Սարկիսյանը սոցիալական ցանցերում հրապարակել է իր նոր դաջվածքը պատկերող լուսանկարը:
Դաջվածքը պատկերում է Արարատն ու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:
43-ամյա հեռուստապրոդյուսերն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է. «Ինձ հետ, հիմա և ընդմիշտ»: Ինստագրամյան էջում նշել է, որ նման դաջվածք անելն անհրաժեշտ էր: