Ռիհաննան Թրամփին «անբարոյական խոզ» է անվանել
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «անբարոյական խոզ» է անվանել միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանի ստորագրման պատճառով, ըստ որի՝ արգելվում է մահմեդական բնակչությամբ 7 երկրների քաղաքացի հանդիսացող անձանց մուտքն ԱՄՆ:
«Զզվելի է: Ամայացնող նորություններ: Ամերիկան մեր աչքի առջև կործանում են: Ինչ անբարոյական խոզ պետք է լինես, որպեսզի անես նման բան»,- ասել է երգչուհին:
Ռիհաննայի հրապարակումն այս պահին 90.000-ից ավելի ռեթվիթ է հավաքել:
Disgusted! The news is devastating! America is being ruined right before our eyes! What an immoral pig you have to be to implement such BS!!
— Rihanna (@rihanna) 29 января 2017 г.