Քլինթոնն աջակցել է Թրամփի միգրացիոն նոր հրամանի դեմ բողոքող ցուցարարներին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թվիթերյան իր էջում աջակցել է մահմեդական բնակչությամբ 7 երկրների քաղաքացիների մուտքն արգելող Թրամփի նոր հրամանի դեմ ամբողջ երկրում սկսված բողոքի ցույցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կանգնած եմ այն մարդկանց կողքին, ովքեր այսօր մեր երկրում են հավաքվել՝ պաշտպանելու երկրի սահմանադրությունն ու արժեքները: Սա այն չէ, ինչ մենք ենք»,- գրել է Քլինթոնը:
Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքի օդանավակայանում, ինչպես նաև Բրուկլինի դաշնային դատարանի առջև միգրացիոն քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են իրականացվել: