Թրամփին դատի են տվել
Իրաքի քաղաքացիները, որոնց ժամանակավորապես Նյու Յորքի օդանավակայան ժամանելուց հետո բերման են ենթարկել, դատի են տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «CNN»-ին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ բերման ենթարկելու գործընթացը տեղի է ունեցել պետության ղեկավարի՝ Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտք գործելը ժամանակավորապես դաարեցնելու հրահանգով:
Բերման ենթարկվածներից մեկը ազատ է արձակվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես սահմանափակել է Սիրիայի, Եմենի, Սուդանի, Լիբիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: