Թուրքիայի վարչապետը քննադատել է Թրամփի ստեղծած «պատը»
Փախստականների առջև պատ շարելը խնդիրների լուծում չէ: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների ընդունումը դադարեցնելու մասին հրահանգը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ուրբաթ օրը Թրամփը հրամանագիր է ստորագրել գաղթականների ընդունումը դադարեցնելու մասին 120 օրով: Արգելվում է Սիրիայից անորոշ ժամանակով երկիր մուտք գործել:
«Դուք պատ եք կառուցում, սակայն պատը խնդրի լուծում չէ: Պատերը քանդվում են: Բեռլինի պատը երկար տարիներ կանգնած էր եղել և մեկ օրում քանդվեց, որովհետև չի կարելի փոփոխություններին դիմակայել: Պետք է դրանք ընդունել: Տարածքային հարցերը չի կարելի լուծել՝ դրանք աղբի պես գորգի տակը լցնելով: Պետք է դեմքով դուրս գալ դրանց, քանի նրանք չեն շատացել»,- հայտնել է Յըլդըրըմը: