ԱՄՆ-ում աշակերտուհուն 1.25 միլիոն դոլար կվճարեն դասի ժամանակ զուգարան գնալ թույլ չտալու համար
ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում՝ «Patrick Henry High School» միջին դպրոցում, աշակերտուհուն 1.25 միլիոն դոլար կվճարեն նրա համար, որ ուսուցիչը նրան արգելել է գնալ զուգարան դասի ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդել է «RT» անգլալեզու կայքը, պատահարը տեղի է ունեցել 2012 թվականին: Ուսուցիչ Հոնյա Վոլֆը 14-ամյա աշակերտուհուն ստիպել է դույլ օգտագործել և կարիքները հոգալ հավաքարարների սենյակում: Նա նաև խնդրել է նրան դույլի պարունակությունը դատարկել լվացարանում:
Աշակերտուհու փաստաբանի խոսքով՝ նրա պաշտպանյալը «ուժեղ էմոցիոնալ սթրես է ապրել ստորացուցիչ պատժի պատճառով»:
Դատարանը որոշել է, որ աղջկան բարոյական վնաս հասցնելու համար 1.25 միլիոն դոլար պետք է վճարեն: