Խորեն Լևոնյանը ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է ստացել
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան, հաղորդավար Խորեն Արմենի Լևոնյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»: