Թրամփը սկսել է Պուտինի հետ հեռախոսազրույցը
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը թվիթթերյան իր էջում հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ; Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև լուսանկար է հրապարակել, որում Թրամփն է, փոխնախագահ Մայք Փենսը, Ռայնս Պրիբասը, նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը և ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվեն Բենոնը:
«Կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցից հետո, որը 45 րոպե է տևել, ԱՄՆ նախագահն այժմ խոսում է այսօր 5 ղեկավարներից երրորդի հետ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- գրել է Սփայսերը սոցկայքի իր էջում: