Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ սեփական ռազմական ինքնաթիռը կստեղծի
Թուրքիան մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցել սեփական կործանիչը ստեղծելու հարցում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նման մտադրության մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Մենք Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կաշխատենք նոր ռազմական ինքնաթիռ ստեղծելու հարցում: Ավելի վաղ մենք ստորագրել էինք համաձայնագիր ազգային կործանիչ ստեղծելու մասին, որի համաձայն՝ դրա շուրջ կաշխատեն թուրքական և բրիտանական ընկերությունները:
Բացի այդ, մեր անվտանգության ծառայությունները կաշխատեն օդանավակայաններում անվտանգությունն ապահովելու համար, և 2017 թվականի ընթացքում կանցկացվեն ուսումնամարզումներ այս հարցով»,- հայտնել է Յըլդըրըմը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: