«Google»-ը վախենում է Թրամփից
«Google» ընկերությունն իր աշխատակիցներին, ովքեր ԱՄՆ-ի տարածքից դուրս են, խնդրում է երկիր վերադառնալ որքան հնարավոր է շուտ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Ինտերնետ-ընկերությունում վախենում են, որ ավելի քան 100 աշխատակիցներ չեն կարողանա վերադառնալ մինչ այն, քան հրահանգն ուժի մեջ կմտի: Նաև «Google»-ում կարծում են, որ իմիգրացիայի մասին հրահանգը կխանգարի արտասահմանից տաղանդավոր աշխատակիցների որոնմանը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը սառեցրել է ԱՄՆ-ում փախստականների ընդունման ծրագիրը: Նաև նա սահմանափակումներ է մտցրել Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սուդանի, Սոմալիի և Լիբիայի քաղաքացիների համար, ովքեր կցանկանան մուտք գործել ԱՄՆ-ի տարածք: