Դա բողոքի, ընդվզման մի ձև էր. Անահիտ Բախշյանը՝ ավագանու քվեարկությունը բոյկոտելու մասին
«Մենք նիստը չենք բոյկոտել, քվեարկություններն ենք բոյկոտել, չենք մասնակցել քվեարկությանը, որովհետև այդ օրակարգի նախագիծն առանց հաստատվելու դրվեց շրջանառաման մեջ և երկրորդ՝ այդ ձևն ընտրեցինք մեր վերաբերմունքն արտահայտելու ավագանու կեղծված ընտրությունների արդյունքի և ՀՀԿ-ի գերակշռող մեծամասնության նկատմամբ. դա բողոքի, ընդվզման մի ձև էր,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց քայլը նման կերպ մեկնաբանեց «Բարև Երևան» դաշինքի ղեկավար ընտրված Անահիտ Բախշյանը:
Այն հարցին, թե արդյոք սպասելի՞ են նման դրսևորումներ ավագանու այլ նիստերի ժամանակ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության չորրորդ գումարման պատգամավորը նշեց, որ եթե քննարկումները ժողովրդավար ձևով չընթանան, իրենց ինչ-որ բաներ պարտադրեն, որ քվեարկեն առանց քննարկելու, ապա անշուշտ իրենք բոյկոտելու են նաև հաջորդ նախագծերը: