Իրաքի և Եմենի քաղաքացիներին արգելել են թռչել Նյու Յորք Թրամփի հրամանի պատճառով
Կահիրեի օդանավակայանում Իրաքի 5 և Եմենի 1 քաղաքացու արգելել են ԱՄՆ վայրէջք կատարող ինքնաթիռ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձակած այն հրամանից հետո, ըստ որի՝ արգելվում է երկիր մուտք գործել 7՝ հիմնականում մահմեդական երկրների քաղաքացիներին:
Նշվում է, որ ուղևորներին կանգնեցրել են Կահիրեում կատարած կարճաժամկետ վայրէջքի ժամանակ, ինչից հետո նշված երկրների քաղաքացիների չվերթը ուղղել են հայրենիք: