Օբամայի դուստրը միացել է Թրամփի հրամաններից մեկի դեմ արվող ցույցին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստր Մալիան միացել է «Dakota Access» նավթամուղի շինարարության դեմ արվող ցույցերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Օբամայի 18-ամյա դուստրը, ով Հարվարդի համալսարանի ապագա ուսանողուհի է, ներկա է եղել Յուտայում ամենամյա «Սանդենս» կինոփառատոնին, որտեղ մի քանի հարյուր ցուցարար բողոքի ակցիա էր իրականացնում նավթամուղի շինարարության վերականգնման վերաբերյալ Թրամփի կայացրած հրամանի դեմ:
Դոնալդ Թրամփը ստորագրել է «Dakota Access Pipeline» և «Keystone XL» նավթամուղների շինարարության վերականման վերաբերյալ հրահանգ, որոնց դադարեցման դեմ էր հանդես գալիս Բարաք Օբաման: