Ցուկերբերգը փախստականների մասին Թրամփի հրամանի դեմ է հանդես եկել
«Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դիմում է հրապարակել, որում քննադատաբար է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների վերաբերյալ հրահանգների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես՝ նա նշել է, որ իր նախնիները ԱՄՆ են եկել Գերմանիայից, Ավստրիայից և Լեհաստանից, իսկ իր կնոջ ծնողները չինացի և Վիետնամցի փախստականներ են եղել:
«Մենք պետք է փախստականների և օգնության կարիք ունեցողների առաջ դռները բաց պահենք: Դա այն է, ինչ մենք ենք: Եթե մենք երես թեքեինք փախստականներից մի քանի տասնամյակ առաջ, Պրիսցիլայի (Ցուկերբերգ) ընտանիքն այսօր այստեղ չէր լինի»,- հաղորդել է նա: