Պետդեպի կայքից հեռացվել են Օբամայի օրոք հրապարակված «փախստականների մասին միֆերն և փաստերը»
ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից հեռացվել են այն էջերը, որոնք վերաբերել են «միֆերին և փաստերին» կապված փախստականների հարցում իշխանությունների վարած քաղաքականության հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Hill-ին:
Միֆերի շարքում եղել են նաև ԱՄՆ-ում գտնվող փախստականների մասին արված վատ ստուգումների, նրանց ցուցաբերած թույլ օգնության, հասարակությունում վատ ինտագրացման և իշխանությունների մասին փախստականների ճշգրիտ քանակի կոծկման մասին պնդումներ:
Նշվում է, որ այդ տեղեկությունը ամերիկյան ներքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրվել է Բարաք Օբամայի նախագահության օրոք: