Իրանի նախագահը՝ Թրամփի քայլերի մասին. պատ կառուցելու ժամանակը չէ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին փախստականների և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանների ֆոնին հայտնել է, որ «պատ կառուցելու ժամանակը չէ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Tasnim-ին:
«Այսօր ազգերի միջը պատեր կառուցելու ժամանակը չէ: Իրենք, ի՞նչ, մոռացե՞լ են, թե ինչպես շատ տարիներ առաջ քանդվեց «Բեռլինյան պատը»,- ասել է նախագահը:
Ռոհանին նշել է, որ «եթե նույնիսկ ազգերի միջև պատեր կան, ապա դրանք անհրաժեշտ է վերացնել»:
Իրանի նախագահի խոսքերով՝ ներկայումս մենք բոլորս մշակույթի, գիտության և քաղաքակրթության պլանով հարևաններ ենք դարձել, իսկ տեխնոլոգիան թույլ է տվել մեզ հաղթահարել պետությունների միջև եղած հսկայական տարածությունը:
«Ոչ ոք ի զորու չէ այսօր խոչըդոտել գլոբալիզացիային»,- նշել է Ռոհանին: