ՆԱՏՕ-ի տասնյակ թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել
ՆԱՏՕ-ի շուրջ 40 թուրք զինծառայող դիմել է գերմանական իշխանություններին՝ Թուրքիայում զինվորական հեղաշրջման ձախողված փորձից հետո սկսված «մաքրումներից հետո» ապաստարան տրամադրելու խնդրանքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Spiegel-ին:
ՆԱՏՕ-ում իրենց դիրքերը լքած զինվորականները Գերմանիայում հայտնել են, որ խռովությունների մասնակիցների նկատմամբ համակրանք չեն տածում: Իրենց խոսքերով՝ իրենց միավորում է արևմտամետությունն ու պետության աշխարհիկ կառուցվածքը:
Գերմանիայում իշխող կոալիցիայի ներկայացուցիչները նշել են, որ անհնարին են համարում այդ զինվորականների վերադարձը Թուրքիա, քանի հայրենիքում նրանց ազատազրկում է սպասվում: