Անհայտ անձինք ջնջել են դեսպան Կառլովին սպանած հանցագործի էլեկտրոնային նամակագրությունը
Անհայտ անձինք ջնջել են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած հանցագործի՝ Մևլյութ Մերթ Ալթընթաշի էլեկտրոնային նամակները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Sabah-ին:
Հաղորդվում է, որ Ալթընթաշի էլեկտրոնային փոստ մուտք գործելու հնարավորությւոն ստացած քննիչները հայտնաբերել են, որ հանցագործի ողջ նամակագրությունը ջնջվել է Կառլովի սպանությունից 2,5 ժամ անց: Մուտքի ծածկագիրը կոտրվել էր մեկ այլ SIM քարտի միջոցով, որը, ոստիկանության վարկածով, հաստատում է սպանությանը մասնակից եղած այլ անձերի գոյության փաստը:
Նույնպես նշվում է, որ մարդասպանը օգտվում էր «Gmail» էլեկտրոնային փոստով, ինչի առնչությամբ էր Թուրքիայի իշխանությունները դիմել էին «Google»-ի ղեկավարությանը՝ խնդրելով հետաքննության ժամանակ վերջիններիս օգնությունը: