Նախագահը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ժամանեցին «Եռաբլուր» (տեսանյութեր և լուսանկարներ)
Operativ.am-ի թղթակցի փողանցմամբ րոպեներ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն ժամանեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահին ուղեկցում են նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք: «Եռաբլուր»-ում է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: