Պենտագոնի ղեկավարը կոչ է արել նվազեցնել նախագահական ինքնաթիռների համար ծախսերը
ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը սկսել է վերլուծության ենթարկել նախագահական ինքնաթիռը կազմակերպելու, ինչպես նաև «F-35» կործանիչների հարցով ծրագիրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ Մեթիսը կոչ է արել նվազեցնել աշխատանքների համար նախատեսված ծախսը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան «Boeing» ընկերությունը Պենտագոնին կհատկացնի 15 «KC-46» ինքնաթիռ: