Պուտինի և Թրամփի զրույցին կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Պենսը
ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև կայանալիք հեռախոսազրույցին կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:
ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփ- Պուտին հեռախոսազրույցը տեղի կունենա հունվարի 28-ին մոսկովյան ժամով՝ 20:00-ին:
Նույն օրը Թրամփը կզրուցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: