Մելանյա Թրամփը՝ «Vanity Fair» ամսագրի շապիկին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նկարահանվել է մեքսիկական «Vanity Fair» ամսագրի շապիկի համար: Նրա լուսանկարը հրապարակվել է թերթի թվիթթերյան էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Այդ համարը լույս կտեսնի փետրվարին:
Լուսանկարի տակ արված մեկնաբանության մեջ նշվում է, որ համարը նվիրված կլինի ԱՄՆ նախկին առաջին տիկնոջը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մելանյա Թրամփի՝ տխուր դեմքով լուսանկարներն ամուսնու երդմնակալության արարողությանը գրավել են համացանցը և մեմ դարձել:
Մելանյա Թրամփը Դոնալդ Թրամփի երրորդ կինն է: Զույգն ամուսնացել է 2005 թվականին: Մելանյան Դոնալդից երիտասարդ է 24 տարով: Նրանք որդի ունեն՝ Բերոն անունով: ԱՄՆ նախագահն ունի 5 զավակ: