Մոնիկա Բելուչին երջանիկ է նոր սիրեցյալի հետ
Համացանցում սկսել են լուրեր տարածվել, որ 52-ամյա կինոդերասանուհի Մոնիկա Բելուչին կրկին կանացի երջանկություն է գտել, քանի որ նոր սիրեցյալին է հանդիպել: Ենթադրվում է, որ նա սիրային հարաբերություններ է կառուցում Ժիլ Լելուշ անունով դերասանի հետ: Այս մասին գրում է Atualnews.org-ը:
Օրերս Մոնիկա Բելուչիին տեսել են 44-ամյա կինոդերասան Ժիլ Լելուշի ընկերակցությամբ, ում հետ, երկրպագուների կարծիքով, դերասանուհին սկսել է հանդիպել: Ինչպես հաղորդվում է, զույգը որոշել է այցելել Փարիզում տեղի ունեցած մի միջոցառման, որը կազմակերպվել էր «Sidaction» անունով բարեգործական ֆոնդի ղեկավարների կողմից:
Հատկանշական է, որ կարմիր գորգին Մոնիկա Բելուչին տեսախցիկների առջև եղել է մենակ, իսկ ահա սեղանի շուրջ նրա մոտ է եղել ֆրանսիացի դերասանը: