Հայտնի է դարձել՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Թրամփը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի առանցքային թեման կլինի արմատական իսլամական ահաբեկչությունների դեմ պայքարը: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:
Վլադիմիր Պուտինը նաև Թրամփի հետ կքննարկի այլ ոլորտներ, որտեղ երկու երկրներն ունեն հետաքրքրություններ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը:
«Ես ենթադրում եմ, որ նրանք կքննարկեն, թե ինչպես են միասին աշխատելու այն խնդիրների վրա, որոնց լուծման համար երկու երկրները կարող են ընդհանուր հիմքեր գտնել: Դա կարող է լինել արմատական իսլամական ահաբեկչությունների ոչնչացումը»,- հայտնել է նա և հավելել, որ այդ խնդիրն աճող մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, որովհետև մարդիկ իրենց անվտանգ չեն զգում: