Կյանքից հեռացել է «Ոսկե գլոբուսի» արժանացած ամերիկահայ դերասան Մայք Քոննորսը
Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Մենիքս» հեռուստասերիալի դերասաններից ամերիկահայ Մայք Քոննորս` Գրիգոր Օհանյանը: Այս մասին հայտնում է «Horizon Weekly»-ն:
Վերջերս բժիշկներն Օհանյանի մոտ ախտորոշել էին լեյկեմիա: «Մենիքս» հեռուստասերիալը CBS-ի եթերում առաջին անգամ հայտնվել է 1967թ-ին:
Քոննորսը չորս անգամ նոմինացվել է «Էմմի»-ի, իսկ 1970թ-ին արժանացել է «Ոսկե գլոբուսի»:
Օհանյանը ծնվել է 1925թ-ի օգոստոսի 15-ին Ֆրեզնոյում հայկական ընտանիքում: