ԱՄՆ Ֆլորիդա նահանգում պատանիներ են ձերբակալվել դպրոցում կրակոցներ ծրագրելու մեղադրանքով
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը երկու պատանու է ձերբակալել, ովքեր, ենթադրվում է, ցանկացել են դպրոցում կրակոցներ արձակել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով News 13-ին:
Հեռուսաալիքի տվյալներով՝ պատանիները 13 և 14 տարեկան են: Ինչպես հաղորդել է դպրոցի ղեկավարությունը, որտեղ սովորել են ձերբակալվածները, նրանք խոսակցություններ են լսել, որ պատանիները հարձակվելու են հունվարի 27-ին:
Ինչպես հայտնել են Սամտեր և Լեյք շրջանների իշխանությունները, հարցաքննության ընթացքում պատանիները հիշատակել են Կոլորադո նահանգի Կոլումբինա քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցները, որոնք տեղի են ունեցել 1999 թ.-ի ապրիլին:
Նշենք, որ 1999 թ.-ի ապրիլին դպրոցում տեղի ունեցած կրակոցներն իրականացրել ՝ին 2 պատանիներ: Դեպքի հետևանքով զոհվել էին նրանց 12 հասակակիցներն ու ուսուցիչ: Հարձակվողներն այնուհետև ինքնասպան էին եղել: