Կալիֆոռնիայում ԱՄՆ կազմից դուրս գալու շուրջ հանրաքվե կանցկացնեն
«Yes California» շարժման անդամները, ովքեր հանդես են գալիս այսպես կոչված «Calexit»-ի՝ ԱՄՆ-ից Կալիֆոռնիա նահանգի բաժանման օգտին, իշխանություններից թույլտվություն են ստացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաք անցկացնել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:
Եթե հանրաքվեն կայանա և նախաձեռնությունը ստանա քվեարկողների մեծամասնության ձայները, Կալիֆոռնիայի սահմանադրության կետերը, որոնք վերաբերում են նահանգի՝ «ԱՄՆ անբաժանելի մաս լինելու» և ամերիկյան սահմանադրության՝ «պետության հիմնական օրենք» լինելու դրույթներին, կլուծարվեն: Այս մասին հայտնել են նահանգի գլխավոր դատախազության ներկայացուցիչները:
Սա իր հերթին ԱՄՆ-ի կազմից Կալիֆոռնիայի դուրս գալու շուրջ հնարավոր է դարձնում հանրաքվե անցկացնելը: