Թրամփի վարչախումբը հակառուսական պատժամիջոցները կասեցնող փաստաթուղթ է պատրաստել
«Atlantic Council» վերլուծական կենտրոնի աշխատակից Ֆաբրիս Պոտյեն թվիթերյան իր էջում հաղորդել է, որ Սպիտակ տանը հակառուսական պատժամիջոցները կասեցնող հրաման են պատրաստել: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Պորտյեն պատմել է, որ Թրամփի վարչախմբում իր աղբյուրը հաղորդել է հակառուսական պատժամիջոցները կասեցնելու վերաբերյալփաստաթղթի մասին:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփն ասում էր, որ պատրաստվում է ծայրահեղ դեպքում մի որոշ ընթացք պահպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Նույնպես նա հայտնել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային զենքի հարցերով համաձայնության գալ պատժամիջոցները կասեցնելու պայմանով: