Էրդողանը ցանկանում է անհապաղ հանդիպել Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է անհապաղ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ես ցանկություն ունեմ հանդիպել պարոն Թրամփի հետ՝ առանց ձգձգումների: Հանդիպման ժամանակ քննարկվող կարևոր հարցերից կլինեն թուրք-ամերիկյան հարաբերութէյունները: Այս պահին ռազմավարական առումով մեր հարաբերությունները ճի՞շտ են ընթանում: Ո՛չ: Դրանց պետք է ընթացք տրվի»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ հանդիպման ժամանակ անդրաձարձ կկատարվի, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին: