«Cadillac»-ը կթողարկի ամենակոմպակտ ու մատչելի քրոսովերը
«Cadillac»-ը կթողարկի ամենակոմպակտ ու մատչելի քրոսովերը։ Ամերիկյան ավտոարտադրողն առաջիկա տարիներին մտադիր է արմատապես ընդլայնել ամենագնացների իր հավաքածուն։ Այս մասին գրում է Auto.vesti.ru-ն:
Նշվում է, որ նոր ալիքի առաջին մոդելը կդառնա XT3 կոմպակտ քրոսովերը։ Դրա պրեմիերան սպասվում է արդեն մեկ- երկու տարի հետո:
Նախնական տվյալներով՝ այս նորույթը կներկայացվի 2018 թվականի երկրորդ կեսին և կարտադրվի «General Motors»-ի գործարանում։