Ուժեղ ձյուն և բուք՝ Վարդենյաց լեռնանցքում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական
և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ, Աշոցք-
Բավրա, Ոսկեպար-Կիրանց ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով
մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները
բաց են: