Երևանյան մի շարք փողոցներում առկա են խցանումներ
Առատ տեղացող ձյան պատճառով կրկին անհարմարություններ են առաջացել երթևեկության հետ կապված: Երևանյան մի շարք փողոցներ դարձել են դժվար երթևեկելի:
Որոշ փողոցներին ձյան շերտի տակ առկա է մերկասառույց:
Այս պահի դրությամբ առկա են խցանումներ մի շարք փողոցներում. Մյասնիկյան, Բաղրամյան, Կիևյան, Կոմիտասի և մի շարք այլ փողոցների որոշակի հատվածներ: