Թուրքիայում տիրող իրավիճակը քաղաքացիական շարժում է. թուրքագետ
Այսօր' հունիսի 8-ին, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցածը քաղաքացիական շարժում է: Երիտասարդության մեծ մասը գլխաշորով է, իսկ դա նշանակում է, որ շարժման մեջ կան իսլամական տարրեր: Ըստ թուրքագետի' կարևոր է Էրդողանի դրսևորումները, քանի որ ելույթից պարզ է, որ նա չի պատրաստվում հետադարձ կատարել իր ծրագրերից ու քայլերից: Ա. Հովհաննիսյանի խոսքով' Գյուլի հայտարարությունները հակադարձում են էրդողանի հայտարարություններին, քանի որ նրանց միջև առկա են որոշ տարաձայնություններ:
Թուրքագետի խոսքով' օրերս տեղի ունեցել ԱԶԿ-ի նիստը, որը առաջին անգամ տեղի ունեցավ Ստամբուլում: Իսկ այդ շարժումը լուրջ մտավախություն է կուսակցության համար: Էրդողանի շուրթերից հնչեց «քոմփլո» բառը, որը նշանակում է դավադրություն: Հիմա կենտրոնացված են ներքին դավադրության վրա և կարծում են, որ դա այն կուսակցությունների ձեռքի գործն է, ովքեր դեմ են Թուրքիայի զարգացմանը: