ԱՄՆ-ն փորձել է ՄԱԿ-ը փակել. Զախարովա
ԱՄՆ-ն ՄԱԿ-ը փակելու փորձերից անցել է կազմակերպության կառուցվածքներում մեծամասնությունն իրենով անելու ռազմավարությանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Россия 24» հեռուստաալիքին:
«Փորձեր են եղել, ի դեպ, շատ խորարմատ, ընդհուպ մինչև Օբամայի քարտուղարություն, ուղղակի փակել ՄԱԿ-ը անպիտան լինելու համար»,- հայտնել է Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ դրանից հետո ԱՄՆ-ն «անցում է կատարել այն մտքին, որ առանց այդպիսի համաշխարհային փարոսի, ինչպիսին ՄԱԿ-ն է, միջազգային իրավունքում անհնար է», դրանից հետո սկսվել են կազմակերպության մի շարք օրգաններում մեծամասնությունները «գրավելու հայեցակարգերը»:
Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Սիրիայի կարգավորման գործընթացից: