Պետքարտուղարության ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել Թրամփի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով
ԱՄՆ Պետքարտուղարության ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել արտաքին քաղաքականության հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:
Հայտնի է դարձել, որ հրաժարական են տվել պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարը և Միշել Բոնդը, ինչպես նաև Ջենթրի Սմիթը, ով գլխավորում էր արտասահմանյան առաքելությունների հարցերը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Washington Post»-ին:
«Սա ամենանշանակալի միաժամանակ հեռացումն է կոլեկտիվ կերպով, և այսքանից հետո վերականգնվելն անհավատալի բարդ է»,- նշել է Դևիդ Ուեյդը, ով ղեկավարում էր գերատեսչությունը Ջոն Քերրիի օրոք:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հրաժարական է տվել և հեռանում է Պետքարտուղարությունից: